Շատ եմ սիրում բնությունն ու կենդանիներին և այդ պատճառով հաճախում եմ էկո-խմբակի: Վերջին դասը վերաբերում էր հայկական օձերին: Հիմա էլ իմ դասից քաղած ամբողջ հետաքրքիր ինֆորմացիան կփորձեմ փոխանցել ձեզ: Շաաատտտ  հետաքրքիր է:

 Հայաստանում ապրում են 4 տեսակի իժեր` Հայկական իժ կամ Ռադդեի իժ, Գյուրզա, Դարևսկու իժ և Հայկական լեռնատափաստանային իժ: Ես ձեզ կպատմեմ Դարևսկու և Հայկական լեռնատափաստանային իժի մասին:
Դարևսկու իժ:
 Դարևսկու իժ տեսակը հանդիպում է միայն Հայաստանում և նրանց թիվը շատ քիչ է: Տեսակն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում: Նրանց կարելի է հանդիպել` Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում:  Չափերը հասնում են մինչև 50սմ: Ակտիվ ժամանակաշրջանը` մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջն է: Նրանք ապրում են բարջձրադիր վայրերում և սնվում են անողնաշար կենդանիներով: Զուգավորումը սկսվում է մայիսի կեսերից և դուրս են գալիս սեպտեմբերի վերջին: Ձագերի քանակը հասնում է մինչև 8-ի: Քանի որ Դարևսկու իժը գտնվում է վերացման եզրին, նրա տեսակը պահպանելու համար 2004թ-ից սկսած իրականացվում են տարբեր միջոցառումներ:
Հայկական լեռնատափաստանային իժ:
Հայկական լեռնատափաստանային իժը նույնպես ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում: Այս տեսակին կարելի է հանդիպել Հանրապետության հյուսիսարևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում: Հայկական լեռնատափաստանային իժը բնակվում է խիստ քարքարոտ, լեռնաքսերոֆիտային տափաստանները և ալպիան մարգագետիններում: Որպես թաքստոց օգտագործում է կրծողների բները, քարերի տակի դատարկությունները, թփերը և այլն: Ակտիվ ժամանակաշրջանը` ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը: Սնվում է մողեսներով և անողնաշար կենդանիներով: Չափերը հասնում են մինչև 50սմ: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Ձագերը ծնվում են հուլիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը: Այս իժի համար նույնպես իրականացվում են պահպանման տարբեր միջոցառումներ:

Որպես նյութի աղբյուր ծառայել է երիտասարդ գիտնական Լևոն Աղասյանի կազմած գիրքը` << <<Արփի լիճ>> ազգային պարկ, կենսաբազմանության պահպանությունը, ընդհանուր տեղեկություններ>> վերնագրով: 
Իսկ մնացած բոլոր հարցերով կարող եք գրել Լևոն Աղասյանի   էլ.փոստին` agaslev@yahoo.com
 
Ես այստեղ եմ © 2013թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի ամբողջական արտատպումն արգելված է: Մասնակի արտատպման դեպքում (առաջին 5-6 նախադասությունը)պետք է հաջորդի վերոհիշյալ նյութի հիպերհղումը: Հիպերհղումը պետք է տեղադրվի անմիջապես նյութից հետո տեսանելի տառաչափով:
Top